«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիների ղեկավարությունը պատրաստ է հունվարին բաժանվել 32-ամյա ֆուտբոլիստից, եթե շահավետ առաջարկ ստանա։
Իսպանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2023/24 մրցաշրջանի ավարտին։