Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է այն հարցին, թե հնարավո՞ր է հաշտություն Մադրիդի «Ռեալի» մարզական պաշտոնյա Ֆլորենտինո Պերեսի հետ։
«Հաշտվե՞լ Ֆլորենտինո Պերեսի հետ: Մենք չափազանց տարբեր տեսակետներ ունենք այն մասին, թե ինչպիսին պետք է լինի եվրոպական ֆուտբոլը։ Համաձայնության հասնելու տարբերակ չկա, քանի որ անընդունելի է, որ մեծ ակումբները որոշեն, թե ինչպես են բաշխվելու գումարները»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսին Մադրիդի «Ռեալը» դատական հայց է ներկայացրել Լա Լիգայի նախագահ Տեբասի դեմ՝ սուպերլիգայի ստեղծմանը խոչընդոտելու համար։