Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա սլովենացուն հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Մանկունիացիները դիտարկում են տրանսֆերի հնարավորությունը այն բանից հետո, երբ Անդրե Օնանան վատ սկսեց մրցաշրջանը:
Այս մրցաշրջանում Օբլակը անցկացրել է 6 հանդիպում՝ բաց թողնելով 5 գնդակ և երկու անգամ անառիկ պահելով դարպասը։