Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի հարձակվող Էրիկ Չուպո-Մոտինգի մասին։
«Էրիկը շատ լավ ֆուտբոլիստ է: Նա լավ է խաղում մեջքով դեպի դարպասը՝ պահելով գնդակը: Չեմ կարող ասել, թե նա որքան հաճախ կխաղա։
Մենք յուրաքանչյուր խաղի վերաբերյալ որոշում կկայացնենք առանձին»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ն:
Այս մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։