«Մանչեսթեր Սիթին» իր նորեկի համար հատուկ սննդակարգ է մշակել

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը սկսել է նախապատրաստվել «Բոկա Խունիորսի» արգենտինացի պաշտպան Վալենտին Բարկոյի տրանսֆերին։

Մարտին Լիբերմանի խոսքով՝ երիտասարդ ֆուտբոլիստը «Սիթիին» կմիանա այս դեկտեմբերին: «Մանչեսթեր Սիթին» նրան արդեն տրամադրել է հատուկ սննդակարգ և ուժային մարզումների ծրագիր՝ նպատակ ունենալով բարձրացնել Բարկոյի քաշը 64 կգ-ից մինչև 70 կգ, մինչ նա տեղափոխվի Անգլիա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական գրանդի ղեկավարությունը նախատեսում է 19-ամյա պաշտպանի համար վճարել մոտ 10 մլն եվրո։ Բարկոյվ հետաքրքրված են նաև «Բրայթոնը», «Յուվենտուսը» և Մադրիդի «Ատլետիկոն»: