Լուիս Էնրիկեն խոսել է Կիլիան Մբապպեի վնասվածքի լրջության մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի վնասվածքի լրջության մասին։

Մբապեն չի կարողացել շարունակել Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի «Մարսելի» դեմ հանդիպումը (4:0): Առաջին խաղակեսում Կիլիանին կոճի վնասվածքի պատճառով փոխարինեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը։

«Դա այնքան էլ լուրջ խնդիր չէ, բայց ցավ կար, որը դժվարացրեց խաղալը: Ավելի կարևոր էր նրան փոխարինել: Բայց ոչ մի լուրջ բան չկա»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։