Բունդեսլիգայի միանգամից 5 ակումբ դեռ հաղթանակ չի տոնել

Գերմանական Բունդեսլիգայի հինգերորդ տուրն ավարտվեց, բայց հինգ թիմերի համար առաջնությունը, փաստորեն, դեռ չի սկսվել՝ նրանք դեռ ոչ մի խաղում չեն հաղթել։

Այդ շարքում են «Բոխումը», «Դարմշտադը», «Մայնցը» Մյոնխենգլադբախի «Բորուսիան» և «Քյոլնը»:

Հիշեցնենք, որ աղյուսակի վերևում երկիշխանություն է հաստատվել՝ հինգ տուրից հետո «Բավարիան» ու Լևերկուզենը «Բայերն» ունեն տասներեքական միավոր՝ չորս հաղթանակ և մեկ ոչ-ոքի։