Մադրիդի «Ռեալը» Կիլիան Մբապպեի փոխարեն կգնի Պրեմիեր Լիգայի ուժեղագույններից մեկին

Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել Կիլիան Մբապպեով, սակայն դիտարկում է նաև այլընտրանքային տարբերակներ: Օրինակ, «Թոթենհեմի» առաջատար Յոն Մին Սոնը մադրիդյան գրանդի ուշադրության կենտրոնում է: Այս մասին TodoFichaes-ը պատմում է իր էջերում՝ հղում անելով «սերուցքայիններին» մոտ կանգնած աղբյուրներին։

Նշվում է, որ Սոնը կցանկանար տեղափոխվել, քանի որ ակնկալում է նվաճել գավաթներ և երազում է հաղթել Չեմպիոնների Լիգայում։ Կորեացին, ով հաջորդ ամառ կդառնա 32 տարեկան, հասկանում է, որ եթե մրցաշրջանի վերջում չհեռանա, ապա դժվար կլինի փոխել ակումբը։

Սոնի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։