30-ամյա սլովենացի դարպասապահ Յան Օբլակը, ում իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին», կարող է Իսպանիայի առաջնությունը փոխել անգլիական Պրեմիեր Լիգայով։
Todofichajes-ի տեղեկություններով՝ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաները» դժգոհ են կամերունցի Անդրե Օնանայի խաղից, ուստի ցանկանում են նոր դարպասապահի հետ պայմանագիր կնքել։
Օբլակի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Նա մադրիդյան թիմում հանդես է գալիս 2014 թվականի ամառվանից։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Օբլակը չորս հանդիպում է անցկացրել, որոնցում բաց է թողել չորս գնդակ։