Էդերսոնն ու Տայվո Ավոնին վիճաբանել են իրար հետ բախման արդյունքում

Շաբաթ երեկոյան կայացավ Պրեմիեր Լիգայի վեցերորդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Նոթինգհեմ Ֆորեստ» հանդիպումը։

Երկրորդ խաղակեսի ընթացքում «Սիթիի» դարպասապահ Էդերսոնը և մրցակցի հարձակվող Տայվո Ավոնին փոքր կոնֆլիկտի մեջ մտան։ Դարպասապահը կարծում էր, որ նախորդ դրվագում հարձակվողը կարող էր իրեն վնասվածք պատճառել։ Էդերսոնն ու Ավոնին գլուխներով բախվել են և սկսել դժգոհել միմյանցից։

Մրցավարը ստիպված է եղել միջամտել։ Երկուսն էլ ստացել են դեղին քարտ։

«Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։

Պեպ Գվարդիոլայի թիմը Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանն անցկացնում է առանց միավորներ կորցնելու։