PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» հաղթեց համոզիչ հաշվով «Նոթինգհեմ Ֆորեստին» (VIDEO)

Անգլիական Պրեմիեր Լիգայի վեցերորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» առավելության հասավ սեփական դաշտում «Նոթինգհեմ Ֆորեստի» նկատմամբ։

Պեպ Գվարդիոլայի սաները կարողացան առաջին խաղակեսի  հենց սկզբում զգալի առավելություն ունենալ, որը մնաց մինչև խաղավերջ։ Հանդիպման 46-րդ րոեից սկսած «Մանչեսթեր Սիթին» մնաղ 10 հոգով։ Դաշտից հեռացվեց Ռոդրին։

«Քաղաքայինները» այս հաղթանակից հետո ունեն 18 միավոր ու միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ «Նոթինգհեմ Ֆորեստը» իր երրորդ պարտությունը կրեց ու վաստակած 7 միավորով այժմ 10-րդ հորիզոնականում է։

Պրեմիեր Լիգա․ 

«Մանչեսթեր Սիթի» – «Նոթինգհեմ Ֆորեստ» 2։0 (2:0)

1:0 Ֆիլ Ֆոդեն 7

2։0 Էրլինգ Հոլանդ 14

Հանդիպման տեսությունը՝ ստորև։