Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին անդրադարձել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կայանալիք դերբիին.
«Մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում, կապ չունի «Ատլետիկոն» է, թե «Խետաֆեն»: Մեզ համար դա նշանակություն չունի։
Երբ խաղադաշտ ես դուրս գալիս «Ռեալի» մարզաշապիկով, միշտ պետք է հաղթես։ Սա դերբի է, սա կարևոր խաղ է մեր և երկրպագուների համար։
Մենք պետք է շարունակենք նույն ոգով` հաղթելով բոլոր խաղերը, ինչպես դա անում ենք մրցաշրջանի սկզբից»,- Չուամենիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Տեղեկացնենք, որ թիմերի միջև հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին Մադրիդում՝ «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: