Օլիվեր Կանն աշխատանքի կարող է անցնել արաբական թիմում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալը» ծրագրում է Օլիվեր Կանին հրավիրել ակումբ, որպես թիմի գլխավոր տնօրեն, այս մասին գրում է Bild-ը։

Հիշեցնենք, որ լեգենդար դարպասապահը 2021-23թթ. ընթացքում նույն պաշտոնն է զբաղեցրել «Բավարիայում», սակայն այն բանից հետո, երբ մյունխենյան ակումբը ձախողեց առաջնության վերջը՝ Կանը հեռացվեց «Բավարիայից»։

Կանը վերջերս եղել է Սաուդյան Արաբիայում, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հանդիպել է նաև «Ալ-Հիլալի» և «Ալ-Նասրի» ֆուտբոլիստների հետ։

Հայտնի է, որ գերմանացի ֆունկցիոները պաշտոնական առաջարկ է ստացել սաուդցիներից, սակայն հրաժարվել է մեկնաբանել այն։