«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները կասկածի տակ են դնում Էրիկ տեն Հագի որոշումները

«Մանչեսթեր Յունայթեդը» վատ է սկսել նոր մրցաշրջանը, և թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի նկատմամբ դժգոհությունը մեծանում է թիմում։

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, որոշ ֆուտբոլիստներ կարծում են, որ Տեն Հագը թիմում ունի ֆավորիտներ, որոնց նա չի քննադատում, ի տարբերություն այլ ֆուտբոլիստների։

Նշվում է նաև, որ որոշ ֆուտբոլիստներ կասկածի տակ են դնում Տեն Հագի մարտավարական որոշումները:

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության հաջորդ հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ սեպտեմբերի 23-ին։ Էրիկ տեն Հագի թիմը արտագնա խաղում կխաղա «Բարնլիի» հետ։