Մաուրիսիո Պոչետինո. «Նա ամեն ինչ ունի ավագ լինելու համար»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կիսվել է իր թիմի կիսապաշտպան Կոնոր Գալագերի մասին իր կարծիքով։

Հիշեցնենք, որ Գալագերը ավագն էր Պրեմիեր Լիգայի հինգերորդ տուրի «Բորնմութի» դեմ խաղում (0:0):

Պոչետինոյի խոսքով՝ 23-ամյա ֆուտբոլիստն ամեն ինչ ունի այս դերը կատարելու համար։

«Նա ավագ էր ոչ միայն «Բորնմութի», այլև «Ուիմբլդոնի» դեմ խաղում: Նա ամեն ինչ ունի ավագ լինելու համար»,- նշել է Պոչետինոն մամուլի ասուլիսում։