Մանուել Նոյերը հինգշաբթի հերթական անհատական ​​մարզումն է անցկացրել

Դարպասապահ Մանուել Նոյերը հինգշաբթի հերթական անհատական ​​մարզումն է անցկացրել։ Ինչպես հայտնում է Bild-ը, 37-ամյա ֆուտբոլիստի մարզումը տեւել է 38 րոպե։ Նոյերը բարձր ցատկեր չի կատարել աշխատանքի ընթացքում, քանի որ անհարմարություն ունի սրունքի մկաններում։ Դեռևս պարզ չէ, թե փորձառու դարպասապահը երբ կվերադառնա ընդհանուր խումբ։

Նշենք, որ Մանուել Նոյերը երկար ժամանակ չի խաղացել «Բավարիայում»: Ձմռանը դարպասապահը լեռնադահուկային հանգստավայրում հանգստանալու ժամանակ ոտքի կոտրվածք է ստացել։

Բունդեսլիգայի հաջորդ հանդիպումը «Բավարիան» կանցկացնի սեպտեմբերի 23-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Բոխումի» հետ: