Յուլիան Նագելսման․ «Մենք ձգտում ենք գրավիչ ֆուտբոլ ցուցադրել»

Գերմանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է իր նշանակումն այս պաշտոնում։ Մարզչի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնության ավարտը, որը կայանալու է Գերմանիայում։

«Բանակցությունները շատ լավ են անցել, ինձ համոզելու կարիք չկար։ Մենք նպատակ ունենք՝ լավ խաղալ Եվրոպայի առաջնությունում։ Սա լավ մոտիվացիա և մարտահրավեր է: Ազգը կանգնած է մեր թիկունքին։

Մենք ցանկանում ենք որոշակի ֆուտբոլ խաղալ գաղափարով։ Մենք ձգտում ենք գրավիչ ֆուտբոլ ցուցադրել, որից մարդիկ հաճույք են ստանում ոչ միայն արդյունքից։