Հայտնի են դարձել Պուշկաշի մրցանակի ամենագեղեցիկ գոլի հավակնորդները։ ՖԻՖԱ-ն հրապարակել է ցուցակը պաշտոնական կայքում։
Պուշկաշի մրցանակի հավակնորդների ամբողջական ցուցակը.
1. Ալվարո Բարրեալ. «Ցինցինատի» – «Պիթսբուրգ» (US Open Cup, հունիսի 6, 2023);
2. Լինդա Կայսեդո. Կոլումբիա – Գերմանիա (Կանանց Աշխարհի Գավաթ, 30 հուլիսի, 2023 թ.);
3. Խուլիո Էնսիսո. «Բրայթոն» – «Մանչեսթեր Սիթի» (Պրեմիեր Լիգա, մայիսի 24, 2023 թ.);
4. Սոնգ Ջին Կանգ. Հորդանան Մ20 – Կորեայի Հանրապետություն մինչև 20 տարեկան (Ասիայի մինչև 20 տարեկանների գավաթ, 5 մարտի 2023 թ.);
5. Սեմ Քեր. Ավստրալիա – Անգլիա (Կանանց Աշխարհի Գավաթ, 16 օգոստոսի 2023 թ.);
6. Բրայան Լոզանո. «Ատլաս» – «Ամերիկա» (Liga MX Clausura (Մեքսիկա), փետրվարի 26, 2023);
7. Գիլերմե Մադուգա. Նովորիզոնտինո – Բոտաֆոգո ՖԱ-ՍՊ (Սերիա B (Բրազիլիա), հունիսի 27, 2023թ.);
8. Իվան Մորանտե. «Իբիցա» – «Բուրգոս» (Սեգունդա դիվիզիոն (Իսպանիա), 25 մարտի, 2023 թ.);
9. Նունո Սանտոս. «Սպորտինգ» – «Բոավիշտա» (Պրիմեյրա (Պորտուգալիա), 2023 թվականի մարտի 12);
10. Ասխատ Տագիբերգեն. Ղազախստան – Դանիա (Եվրո 2024-ի ընտրական հանդիպումներ, 26 մարտի, 2023 թ.);
11. Բեատրիզ Զաներատտո. Բրազիլիա – Պանամա (Կանանց Աշխարհի Գավաթ, 24 հուլիսի, 2023 թ.):
Բոլոր առաջադրված գոլերի տեսանյութերը կարելի է դիտել ՖԻՖԱ-ի YouTube-ի ալիքում։
Երկրպագուները թեկնածուի օգտին կկարողանան քվեարկել ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում: