Անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին խոսել է Եվրոպա Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի հունական ԱԵԿ-ի հետ խաղում կրած պարտության մասին (2:3).
«Որակի առումով մենք շատ լավ խաղացինք: Ես շատ հպարտ եմ ցուցադրված ֆուտբոլով։ Մենք այնքան փորձառու չէինք, որքան ԱԵԿ-ը, բայց բնավորություն դրսևորեցինք և ճիշտ տրամադրվածությամբ խաղացինք։
Մենք վերահսկում էինք խաղը և տիրում։ Մենք հիասթափված ենք արդյունքից, բայց պետք է վերլուծենք խաղը։ Մենք կարող ենք կատարելագործվել, բայց դժվար է ընդունել պարտությունը։ Եթե ցանկանում ենք մի քայլ առաջ անել, ապա նույնիսկ խաղից առաջ պետք է իմանանք իրավիճակների մասին, երբ կարող ենք գոլեր բաց թողնել»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։