Լիոնել Մեսսին պատմել է, թե որտեղ է պահում «Ոսկե գնդակները»

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե որտեղ է պահում «Ոսկե գնդակները»:

Մեսսին յոթ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»: Այս տարի արգենտինացին կարող է համալրել այս մրցանակների հավաքածուն։ Հենց Լիոնելն է համարվում այս մրցանակը ստանալու ֆավորիտը Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո։

«Այն ամենը, ինչ ես ունեմ, գտնվում է Բարսելոնայում՝ իմ թանգարանում: Կան «Ոսկե գնդակներ», ոսկե խաղակոշիկներ, մարզաշապիկներ և մնացած ամեն ինչ»,- ասել է Մեսսին OLGA YouTube ալիքին տված հարցազրույցում։