EUROPA LEAGUE. «Լիվերպուլը» կամային հաղթանակի հասավ ԼԱՍԿ-ի նկատմամբ (VIDEO)

Եվրոպա Լիգայի խմբային փուլի առաջին խաղում անգլիական «Լիվերպուլը» հյուրընկալվել էր ավստրիական ԼԱՍԿ-ին։

Յուրգեն Կլոպի տղաները կարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։ Չնայած առաջին կեսի պարտությանը՝ երկրորդ կեսում «Լիվերպուլը» հետ բերեց խաղն ու հաղթանակի հասավ։

Եվրոպա Լիգա.

ԼԱՍԿ – «Լիվերպուլ» 1:3 (1:0)

1:0 Ֆլորիան Ֆլեկեր 14

1:1 Դարվին Նունյես (11 մետրանոց) 56

1:2 Լուիս Դիաս 63

1:3 Մոհամեդ Սալահ 88

Հանդիպման տեսությունը՝ ստորև։