«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», խոստովանել է, որ ռիսկային է համարել կատալոնական ակումբ տեղափոխվելը։
«Իմ ընտանիքը, իմ բոլոր ընկերները գիտեն, որ ես վաղուց էի ցանկանում լինել այստեղ՝ այս ակումբում, որն ինձ միշտ գրավել է, քանի որ իմ կուռքերն այստեղ են խաղացել։ Հիմա ուզում եմ մարդկանց ցույց տալ, թե ինչպիսի ֆուտբոլիստ եմ ես։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ այս ակումբին վերադառնալ այնտեղ, որտեղ նա արժանի է: Միշտ ցանկացել եմ լինել «Բարսելոնայում», սա իմ երազանքի ակումբն է.
Այո, տեղափոխումը «Բարսելոնա» ռիսկային է, բայց իմ կյանքը միշտ էլ ռիսկային է եղել։ Միշտ սիրել եմ ռիսկի դիմել, այն էլ առօրյա կյանքում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Սիթիում» բոլորին, մինչ այժմ իմ կարիերայի լավագույն պահերը կապված են այս ակումբի հետ, անցյալ տարի, օրինակ, ՖԻՖԱ-ից հնարավորություն ստացա լինել խորհրդանշական հավաքականում։ Եվ այս ամենը իմ թիմակիցների՝ Պեպի ու մարզչական շտաբի շնորհիվ»,- Կանսելուի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։