«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն պատասխանել է լրագրողների հարցերին Լիոնել Մեսսիի փոխարինման մասին «Տորոնտոյի» հետ MLS-ի խաղում (4:0): Հարձակվողը լքեց խաղադաշտը 37-րդ րոպեին, ինչպես և Ժորդի Ալբան, ով խաղադաշտը լքեց 35-րդ րոպեին։
«Լիոնել Մեսսին և Ժորդի Ալբան կարծում էին, որ պատրաստ են խաղալ այսօր, բայց հոգնածությունը խանգարեց, և նրանք անհարմարություն զգացին: Մենք չենք կարծում, որ վնասվածքի առումով լուրջ բան կա:
Ալբան ու Մեսսին «Օռլանդոյի» հետ հաջորդ խաղն անցկացնելու հնարավորություն չունեն (սեպտեմբերի 25): Ինչ վերաբերում է եզրափակչին (ԱՄՆ գավաթ, սեպտեմբերի 28), ես չգիտեմ՝ նանք կխաղա՞ն արդյոք»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է FCB Albiceleste-ն։