«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է Չավի Էրնանդեսի և Լուիս Էնրիկեի հետ աշխատելու մասին։
20-ամյա ֆուտբոլիստը Չավիի գլխավորությամբ խաղում է կատալոնական ակումբում, իսկ Իսպանիայի հավաքականում մարզվել է ՊՍԺ-ի այժմյան գլխավոր մարզչի՝ Էնրիկեի գլխավորությամբ։
«Ես Չավիից սովորեցի մի բան, որը նախկինում չէի արել, բայց հիմա փորձում եմ անընդհատ անել՝ սկանավորել դաշտը մինչև գնդակ ստանալը:
Ինչ վերաբերում է Էնրիկեին, նա ինձ սովորեցրեց, թե ինչպես պայքարել խաղադաշտում»,- ասել է Պեդրին Men’s Health-ին տված հարցազրույցում։
«Բարսելոնայի» կազմում անցկացրած 111 խաղում կիսապաշտպանը խփել է 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Իսպանիայի հավաքականի կազմում երիտասարդ ֆուտբոլիստը անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։