Թոմաս Մյուլլերը այս ցուցանիշով դարձավ պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստը

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը նշել է իր հոբելյանական հաղթանակը Չեմպիոնների Լիգայում։

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում մյունխենյան գրանդը հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (4:3), իսկ 34-ամյա վետերանը փոխարինման դուրս եկավ 87-րդ րոպեին՝ փոխարինելով Հարի Քեյնին։

Opta-ի փոխանցմամբ՝ այս հաղթանակը Մյուլերի համար 100-րդն էր Չեմպիոնների Լիգայում։ Նախկինում այս ցուցանիշին կարողացել էին հասնել միայն Կրիշտիանու Ռոնալդուն և Իկեր Կասիլյասը, որոնք հաղթել էին 115 և 101 խաղերում։

Թոմաս Մյուլերն իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բավարիայում»: Նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 671 խաղում խփել է 235 գոլ։