Էրիկ տեն Հագ. «Մենք պետք է շարունակենք հավատալ մեզ՝ որպես թիմի»

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է թիմի դարպասապահ Անդրե Օնանի սխալը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում։

«Անդրեն իր վրա վերցրեց պարտության մեղքը: Սա լավ է: Սխալները խաղի մի մասն են, դուք պետք է կարողանաք ընդունել դրանք: Եթե ​​ֆուտբոլիստներից մեկը սխալ է թույլ տալիս, դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է:

Մենք պետք է շարունակենք հավատալ մեզ որպես թիմ։ «Մանչեսթեր Յունայթեդը» ցույց տվեց դա այս երեկո»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հանդիպումը կայացավ Մյունխենի մարզադաշտում և ավարտվեց «Բավարիայի» հաղթանակով 4։3 հաշվով։