Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով չի ավարտել նույնիսկ առաջին խաղակեսը

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով լքել է խաղադաշտը։

36-ամյա ֆուտբոլիստը մկանային խնդիրների պատճառով բաց է թողել «Ատլանտայի» հետ նախորդ հանդիպումը։ «Տորոնտոյի» հետ խաղում արգենտինացին հայտնվեց մեկնարկում, բայց չկարողացավ անգամ ավարտել առաջին խաղակեսը։ Արդեն 37-րդ րոպեին հարձակվողը փոխարինվեց վնասվածքի պատճառով։

Հատկանշական է, որ փոխարինվել է նաև «Ինտերի» ձախ պաշտպան Ժորդի Ալբային՝ իսպանացին նույնպես ստիպված է եղել լքել խաղադաշտը ընդմիջումից առաջ։