«Լիվերպուլի» նախկին խաղացող Գրեմ Սոնեսը վիրավորել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային։
Ինչպես գիտեք, Պոգբան դրական դոպինգ թեստ է հանձնել՝ նրա օրգանիզմում տեստոստերոնի բարձր մակարդակ է հայտնաբերվել։ Երկրորդ նմուշը պետք է շուտով բացվի։
«Պոգբան չափազանց տաղանդավոր է։ Նա պետք է լինի աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը, բայց ծույլ է։ Հիշեք, թե ինչպես նա իրացրեց 11 մետրանոցը:
Նա ուզում էր շոումեն դառնալ։ Եթե նա ծուլանում է հանդիպումներում, ուրեմն ծուլանում է մարզումների ժամանակ։ Պոգբայի հասցեին քննադատությունը կարո՞ղ է անարդար լինել: Ոչ, նա ծույլ ապուշ է»,- Սոնեսի խոսքերն է մեջբերում Goal-ը՝ վկայակոչելով Second Captains-ի փոդքաստը: