Դիեգո Սիմեոնե. «Այդ պաստառը շատ հուզեց ինձ»

Չեմպիոնների Լիգայում «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղի ժամանակ «Լացիոյի» երկրպագուները պաստառ են պարզել՝ Դիեգո Սիմեոնեի մասին:

Ժամանակին արգենտինացին հռոմեական ակումբը ներկայացնում էր որպես ֆուտբոլիստ և նրա հետ նույնիսկ Սկուդետտոն նվաճեց։ Խաղից հետո Սիմեոնեն մեկնաբանել է.

«Երկրպագուներն անհավանական են։ Ես այնքան շատ էմոցիաներ էի զգում խաղի սկզբում: Ես սիրում եմ «Լացիոն» և նրա երկրպագուներին։ Պաստառը գեղեցիկ էր, այն հուզեց իմ սրտին»,- լրագրողներին ասել է Սիմեոնեն:

Հիշեցնենք, որ «Լացիոն» ու «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղացին՝ 1:1: Հռոմեացիները վերջնամասում չպարտվեցին դարպասապահ Իվան Պրովեդելի գոլի շնորհիվ։