Լիոնել Մեսսին վերադարձել է «Ինտեր Մայամիի» թիմային մարզումներին։
Սոցցանցերում երկրպագուները ակտիվորեն քննարկում են այն փաստը, որ աստղային ֆուտբոլիստը մի փոքր փոխել է իր կերպարը՝ սափրելով մորուքը։
Նշենք, որ Մեսսին բաց է թողել «Ինտեր Մայամիի» վերջին երկու հանդիպումները MLS-ում` մեկը հավաքական մեկնելու պատճառով, իսկ երկրորդը` թեթեւ վնասվածքի պատճառով:
Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը կայանալիք «Տորոնտոյի» դեմ խաղում Լիոնելը պետք է վերադառնա դաշտ։
Հիշեցնենք, որ նախորդ ամառ Լիոնել Մեսսին պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ մինչև 2025 թվականի ավարտը։