«Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի մրցաշրջանը սկսեց «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ կամային հաղթանակով 3։1 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ Պրեմիեր Լիգայի «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ։
«Այժմ մենք խաղ ունենք «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ: Նրանք երկու անգամ հաղթել են Չեմպիոնների Լիգան։ Նրանք մեզանից ավելի շատ գավաթ ունեն նվաճած Չեմպիոնների Լիգայում։
Ճիշտ է, չեմ կատակում։ Այնպես որ, հիմա մենք խաղ ունենք «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ, իսկ հետո կտեսնենք»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսում։
«Նոթինգհեմ Ֆորեստը» 1979 և 1980 թվականներին նվաճել է Եվրոպայի գավաթը։ «Մանչեսթեր Սիթին» այս տարի առաջին անգամ նվաճեց գավաթը՝ եզրափակիչում 1:0 հաշվով հաղթելով Միլանի «Ինտերին»: