Ալեքսիս Մաքալիսթեր. «Իմ թիմակիցները Յուրգեն Կլոպին հայր են անվանում»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերը պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ հարաբերությունների մասին հարցին։

«Մենք իդեալական հարաբերություններ ունենք Կլոպի հետ։ Իմ թիմակիցները նրան հայր են անվանում։ Նա մեծ խարիզմա ունի, միշտ փորձում է շփվել ֆուտբոլիստների հետ»,- Մաքալիսթերի խոսքերն է մեջբերում La Nacion-ը։

Կիսապաշտպանը հավելել է, որ շատ է հարգում Կլոպին և ցանկանում է շարունակել աճել նրա գլխավորությամբ։

24-ամյա արգենտինացին անցյալ ամառ է տեղափոխվել «Լիվերպուլ»: Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի հինգ խաղում Մաքալիսթերը երկու դեղին քարտ ստացավ և մեկ անգամ հեռացվեց խաղադաշտից։