ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին խոսել է 2023 թվականին «Ոսկե գնդակի» համար պայքարի մասին։ Ինչպես գիտեք, փորձագետները Լիոնել Մեսսիին համարում են այս հեղինակավոր մրցանակին արժանանալու գլխավոր ֆավորիտը։
Սակայն Հակիմին հույս ունի, որ «Ոսկե գնդակը» կստանա մեկ այլ ֆուտբոլիստ՝ Կիլիան Մբապպեն։
«Իմ կարծիքով, Մբապպեն արժանի է նվաճելու «Ոսկե գնդակը»: Նա հիանալի ֆուտբոլիստ է, և ես հուսով եմ, որ այս տարի կարող է նվաճել այս մրցանակը»,- ֆրանսիական beIN Sports-ին ասել է Հակիմին:
Երեքշաբթի ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում 2։0 հաշվով հաղթեց «Բորուսիային»։