Հայտնի է, թե ով կգլխավորի Թուրքիայի հավաքականը

Չորեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Շտեֆան Կունցը հրաժարական է տվել Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։

Թուրքիայի հավաքականի նոր ղեկը կստանձնի իտալացի մասնագետ Վինչենցո Մոնտելլան։ Ինչպես հայտնում է լրագրող Յագիզ Սաբունչօղլուն սոցցանցերում, 49-ամյա Մոնտելլան արդեն երեք տարվա պայմանագիր է պայմանավորվել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։

Իտալացու նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս։ Թուրքիայի հավաքականն իր հաջորդ հանդիպումները կանցկացնի հոկտեմբերին՝ Խորվաթիայի և Լատվիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: փ