Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հռոմում կայացած «Լացիոյի» հետ հանդիպման մասին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
«Այսպիսի գոլերը հազվադեպ են լինում: Ի դեպ, դարպասապահի գոլից առաջ կանոնների խախտում է եղել Կորեայի նկատմամբ։
Երկրորդ խաղակեսում մենք մի քանի վտանգավոր պահեր ունեինք, բայց չկարողացանք իրացնել դրանք։ Արդյունքում «Լացիոն» պատժեց մեզ դրա համար»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ալֆրեդո Պեդուլլան։