Ջեյդոն Սանչոն ցանկանում է վերադառնալ Բունդեսլիգա

23-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», որտեղ կոնֆլիկտ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։

Ինչպես հայտնի է դարձել Todofichajes-ի լրագրողներին, եզրային հարձակվողը ցանկանում է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»։ «Իշամեղուները» դեմ չեն ֆուտբոլիստին վերադարձնելուն եւ պատրաստվում են տրանսֆերը քննարկել «կարմիր սատանաների» ղեկավարության հետ։

Սանչոն մանկունիանցի գրանդ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Ջեյդոնի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ը Սանչոյի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: