Փարիզյան ՊՍԺ-ն հաջող սկսեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին խաղը։
ՊՍԺ-ն երկու գոլ խփեց Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը։
Աչքի ընկածների թվում էր Կիլիան Մբապպեն։ Մբապպեն 7 մրցաշրջան անընդմեջ գոլ է խփում Չեմպիոնների Լիգայում ՊՍԺ-ի կազմում՝ այս ցուցանիշով հավասարվելով ուրուգվայցի Էդինսոն Կավանիին։