Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում ֆրանսիական ՊՍԺ-ից կրած պարտությունը։ «Իշամեղուները» Փարիզում պարտվել են 0։2 հաշվով։
«Հանդիպման առաջին խաղակեսում իմ ֆուտբոլիստներին պակասում էր համարձակությունը: Պետք էր ավելի շատ հարձակվել ու ավելի կտրուկ գործել։
Ընդմիջումից հետո բոլորը տեսան, թե ինչ է տեղի ունենում, երբ մի քանի մետր առաջ ես շարժվում և վստահում ես ֆուտբոլիստի, որը կարող է օգնել թիմին։ Ցավոք սրտի, մենք շատ հաճախ էինք կորցնում գնդակը»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։