Պեպ Գվարդիոլա. «Ռոդրին աշխարհի լավագույն կիսապաշտպանն է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է կիսապաշտպան Ռոդրիի խաղի մասին երեկ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում (3:1): Այս հանդիպմանը իսպանացին դարձավ գոլի հեղինակ։

«Այս պահին Ռոդրին Եվրոպայի լավագույն կիսապաշտպանն է։ Հուսով եմ՝ նա կշարունակի առաջադիմել։ «Սիթին» շատ բախտավոր է նման ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար:

Երբ նա առաջին անգամ եկավ մեզ մոտ, նա այդպիսի ֆուտբոլիստ չէր։ Այժմ Ռոդրին թիմի առաջատար ֆուտբոլիստներից է, ամենաբարձր կարգի ֆուտբոլիստ»,- մեջբերում է Goal.com-ի մասնագետը։