Լուիս Էնրիկեն նշել է, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը այս պահին

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի խաղի մասին իր կարծիքով։

Ֆրանսիացիները հաղթեցին 2։0 հաշվով, իսկ հարձակվողը գոլի հեղինակ դարձավ 11 մետրանոցից։

«Ինձ համար Մբապպեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է. Այնուամենայնիվ, նրա խաղային որակներից ավելի շատ ինձ ապշեցրեց նրա մարդասիրությունը։

Հաճելի է հետեւել նրա պահվածքին հանդերձարանում։ Կիլիանն առաջատար է և միշտ ժպտում է»,- նշել է իսպանացի մարզիչը։