Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում կատալոնական «Բարսելոնան» 5։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ բելգիական «Անտվերպենի» նկատմամբ։
Չավի Էրնանդեսը լրագրողների հետ զրույցում խոսել է հանդիպման արդյունքի մասին։
«Ես շատ գոհ եմ մեր խաղից: Մենք գերազանց արդյունքի հասանք։ Սա, հավանաբար, թիմի լավագույն ելույթն էր այն պահից, երբ ստանձնեցի գլխավոր մարզչի պաշտոնը:
Սա հենց այն ճանապարհն է, որը մենք ուզում ենք գնալ: Ես հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։