Լամին Յամալը հերթական ռեկորդը սահմանեց «Բարսելոնայի» կազմում

Կատալոնական «Բարսելոնան»  Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում հինգ գնդակ ուղարկեց բելգիական «Անտվերպենի» դարպասը։

Խաղի ավարտից առաջ «Բարսելոնայի» մարզիչ Չավի Էրնանդեսը խաղադաշտ մտցրեց Լամին Յամալին, ով նոր ռեկորդ սահմանեց «Բարսելոնայի» համար Եվրոպայի ամենահեղինակավոր ֆուտբոլային մրցաշարում՝ դառնալով կատալոնացիների համար մրցաշարի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Այս պահին Յամալը 16 տարեկան 68 օրական է, և նա զիջել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆ Մոուկոկոյին, ով իր նորամուտը Չեմպիոնների Լիգայում նշել է 16 տարեկան 18 օրականում։