Ուելսցի Գարեթ Բեյլը ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո իրեն նվիրել է գոլֆին և որոշակի առաջընթաց է գրանցում արիստոկրատական այս մարզաձևում։
Իտալական ITASportPress լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստն այնքան հայտնի է դարձել գոլֆում, որ որոշել են նրան ներառել խաղի ամենահեղինակավոր սիմուլյատորում՝ PGA Tour 2K23-ում։
Այսպիսով, Բեյլը դարձավ առաջին մարզիկը, ում հաջողվեց մտնել երկու բոլորովին տարբեր մարզաձևերի սիմուլյատորներում:
Հիշեցնենք, որ Բեյլը կարիերան ավարտեց նախորդ մրցաշրջանի վերջում, թեպետ մինչ այդ երկար ժամանակ խաղադաշտ դուրս չէր եկել։