«Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում հաղթեց «Ցրվենա Զվեզդային»։
Առաջին խաղակեսում միայն սերբերին հաջողվեց գոլ խփել։ «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի մարզիչ Պեպ Գվարդիոլան մամուլին պատմել է, թե ինչ է խոսել իր ֆուտբոլիստների հետ ընդմիջմանը։
«Ես նրանց ասացի, տղերք, չեմ կարող ասել, որ դուք վատ եք խաղում: Բայց եկեք մոռանանք արդյունքն ու հանգիստ խաղանք։ Այդպես եղավ ամեն ինչ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։