Ստեֆանո Պիոլին խոսել է Մայք Մենյանի վնասվածքի վերաբերյալ

Իտալական «Միլանը» չկարողացավ հաղթանակով սկսել Չեմպիոնների Լիգայի առաջին խաղը։ Եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլի առաջին տուրում Ստեֆանո Պիոլիի թիմը ոչ-ոքի խաղաց «Նյուքասլի» հետ։

Միաժամանակ իտալացիները կորցրին ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենյանին՝ նա վնասվածք ստացավ և փոխարինվեց։

«Ասում է, որ ցավն այնքան էլ սաստիկ չէ, հուսանք։ Մայքը վերջերս շատ է խաղացել «Միլանում» և ազգային հավաքականում։ Բայց, եթե ինչ-որ բան պատահի, Մարկո Սպորտիելոն նույնպես պատրաստ է»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։