«Մանչեսթեր Յունայթեդի» նախկինում վնասվածք ստացած ֆուտբոլիստներ Մեյսոն Մաունթն ու Ռաֆայել Վարանը մասնակցել են Էրիկ տեն Հագի թիմի վերջին մարզմանը։ Այս մասին հայտնում է Utd Plug-ը։
Հիշեցնենք, որ Մաունթը բաց է թողել վերջին մի քանի շաբաթները վնասվածքի պատճառով: Կիսապաշտպանը թիմին միացել է անցյալ ամառ՝ Լոնդոնի «Չելսիից» 65 միլիոն եվրոյի դիմաց, թեև պայմանագրի ավարտին դեռ մեկ տարի կա։
Վարանը վնասվածքի պատճառով բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին երկու հանդիպումները։ Այս հանդիպումներում «մանկունիացիները» պարտվեցին «Արսենալին» ու «Բրենտֆորդին»։