Յուլիան Նագելսմանը շուտով կզբաղեցնի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ինչպես հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը սոցցանցերում, հենց 36-ամյա մասնագետն է գլխավորելու Գերմանիայի հավաքականը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Նագելսմանը Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ քննարկում է աշխատավարձի վերաբերյալ վերջին մանրամասները։
Գարնանը Յուլիան Նագելսմանը լքեց «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը։