«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարծում է, որ Մասիմիլիանո Ալեգրին բավական մրցունակ թիմ ունի չեմպիոնության համար պայքարելու համար։
Անցած մրցաշրջանի վերջում «բյանկոներիները» հայտնվեցին Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղում։
«Իմ կարծիքով, «Յուվենտուսն» անցյալ մրցաշրջանում արդեն ուներ թիմ, որով նրանք կարող էին նվաճել Սկուդետտոն, բայց ճանապարհին տեղի ունեցան տհաճ իրադարձություններ, որոնք խանգարեցին նրանց խաղադաշտում հաջողությունների հասնել:
Այս մրցաշրջանում թիմը ստիպված չի լինի խաղալ եվրոպական մրցաշարերում, ինչը առավելություն կլինի»,- լեգենդար նախկին դարպասապահի խոսքերն են մեջբերում իտալական լրատվամիջոցները: