«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն վերհիշել է, թե ինչպես է սկսել իր կարիերան «Բարսելոնայում»:
Իսպանացին սովորել է «Բլաուգրանայի» ակադեմիայում, սակայն 2014 թվականին տեղափոխվել է Զագրեբի «Դինամո»։ 2020 թվականի սկզբին հարձակվողական ոճի կիսապաշտպանին գնեց «ՌԲ Լայպցիգը», որը խորվաթական ակումբին վճարեց 29 միլիոն եվրո։
«Ես ինձ երջանիկ էի զգում «Բարսելոնայում»։ Այն վեց մրցաշրջաններից չորսում, որ ես խաղացել եմ այնտեղ՝ երիտասարդական թիմերում, դարձել եմ լավագույն ռմբարկու: Խաղացել եմ որպես հարձակվող և եզրային հարձակվող։
Հետագայում Զագրեբի «Դինամոն» ինձ գրավիչ սպորտային նախագիծ առաջարկեց, բայց «Բարսելոնայից» հեռանալը հեշտ չէր»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։