«Լացիոյի» վինգեր Պեդրո Ռոդրիգեսն ասել է, թե ինչ է մտածում Մադրիդի «Ատլետիկոյի» մասին։
Երեքշաբթի օրը հռոմեացիները Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում սեփական հարկի տակ կհյուրընկալեն «Ատլետիկոյին»։
«Ժամանակին ես մոտ էի «Ատլետիկո» տեղափոխվելուն, բայց գործարքը չիրականացավ: Ինձ միշտ դուր է եկել «Կալդերոնում» խաղալը, երբ խաղում էի ազգային հավաքականում:
Այո, հիմա երկու թիմերն էլ լավագույն մարզավիճակում չեն, բայց հուսով եմ, որ մեր երկրպագուները լավ ֆուտբոլ կտեսնեն»,- 36-ամյա իսպանացու խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։